ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն
Հացի օգտագործման կրճատման առավելությունները

Գիտնականները հաստատել են, որ հացով հարուստ դիետան կանանց մոտ մենոպաուզայից հետո բարձրացնում է կրծքի քաղցկեղի զարգացման վտանգը 60 տոկոսով: Սակայն եթե գեղեցիկ սեռի ներկայացուցիչները հացից անցում կատարեն պաստայի, ապա մահացու հիվանդության վտանգն, ընդհակառակը, նկատելիորեն կնվազի:
Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ ավել քաշը հացի օգտագործման հետ համատեղ ամեն տարիքում կրծքի քաղցկեղի զարգացման վտանգը կրկնակի անգամ մեծացնում է: Նման եզրակացության գիտնականները եկել են ամեն հասակի ավելի քան 11 հազար իտալուհիների տվյալների վերլուծությունից հետո: Մոտ 4500-ը կրծքի կամ հաստաղիքի, ուղիղ աղիքի ուռուցք ուներ, իսկ 6700-ը առողջ էր ու մասնակցում էր հետազոտությանը համեմատության համար:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հիվանդության զարգացման վտանգն աճում ու նվազում էր կախված այն հանգամանքից, կանայք հաց էին օգտագործում, թե պաստա, հաղորդում է Мed-info.ru-ն:Հաստաղիքի եւ ուղիղ աղիքի քաղցկեղով տառապող կանանց դեպքում հացի օգտագործումը հիվանդության զարգացման վտանգը կրնակի անգամ մեծացնում էր: Իսկ ահա տղամարդկանց մոտ հացի դիետան տվյալ հիվանդության զարգացման վտանգն ավելացնում է 22 տոկոսով: Հետազոտության հեղինակների կարծիքով, հացը նպաստում է կանացի սեռական հորմոն էստրոգենի արտադրությանը, որը կրծքի քաղցկեղի առաջացման վտանգի ընդունված գործոնն է: Սա կապված է նրա հետ, որ հացը գլիկեմիկ բարձր ինդեքս ունի(սննդամթերքների օգտագործումից հետո դրանց ազդեցության մակարդակը արյան մեջ շաքարի պարունակության վրա): Պաստան, հակառակը, գլիկեմիկ ինդեքսի սանդղակի հակառակ եզրում է:

Կարդացեք նաև

Գլխուղեղի ուռուցքները կարող են լինել թե՛ բարորակ, թե՛ չարորակ։ Սակայն նույնիսկ բարորակ գոյացությունները կարող են վտանգավոր լինել, քանի որ ճնշում են գլխուղեղի...


Սքրինինգային մամոգրաֆիայի էր դիմել 50 տարեկան կին` առանց որևէ գանգատի: Նրա մոտ կանխարգելիչ (սքրինինգ) հետազոտությամբ դիտարկվեցին փոփոխված, մալիգնիզացված կալցիֆիկատներ: Պացիենտին առաջարկվեց իրականացնել...


Խոշոր քայլերով զարգացող բժշկագիտության բնագավառում ուռուցքաբանությունը ևս անվերջ նոր նվաճումներ է գրանցում: Դրանցից է վերջերս «Նաիրի» բժշկական կենտրոնում ներդրված և արդյունավետ կիրառվող գինեկոլոգական որոշ...


«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է լյարդի հազվադեպ ուռուցքի վիրահատական միջամտություն՝ ներանոթային եղանակով:Բավական մեծ չափերի՝ 10 սմ տրամագծով բարորակ գոյացության բուժումն իրականացվել է ոչ թե բաց վիրահատական...


Ոսկրային սարկոմաներն ախտահարում են կմախքի գրեթե բոլոր հատվածները, որի արդյունքում խնդիր է առաջանում հեռացված հատվածի ռեկոնստրուկտիվ վիրահատությունների շնորհիվ վերականգնել վերջույթի ֆունկցիան...


«Արթմեդ» ԲՎԿ ընդհանուր և որովայնային բաժանմունքը բացվել է 2009 թվականին: Թիմը, որով ձևավորվել է բաժանմունքը, գործում է է բ.գ.դ., պրոֆեսոր Արթուր Մուշեղի Սահակյանի ղեկավարությամբ դեռ 2004 թ.-ից...


Քաղցկեղը, հատկապես որովայնային տեղակայության պարագայում, հիմնականում զարգանում է դանդաղ ու առանց ախտանշանների և իրեն զգացնել տալիս բավական ուշ փուլերում, երբ կա քաղցկեղի լայն տարածում...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն